Համաչափություն

Նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Համաչափություն »
նախագիծ 4-րդ, դասարան
Մաթեմատիկա
N Բովանդակություն Նկարագրություն
1 Նախագծի հեղինակ Մանիկ Պողոսյան
2 Մասնակիցներ 4-րդ  դասարանցիներ
3 Նախագծի համառոտ նկարագրությունն ու նպատակը
Նախագիծն ուղղված է սովորողներին  փոխանցել, մատուցել համաչափության գաղափարը: Դեռևս հին ժամանակներում մեծագույն մտածողները հասկանում էին,որ բնության շատ երևույթներ կառավարվում են օրենքներով, որոնք կարող են նկարագրվել մաթեմատիկորեն:Մասնավորապես  Հին Հունաստանի մեծ փիլիսոփա Պլատոնը, հենց համաչափության մեջ էր տեսնում այդ հրաշալի գաղափարի ակնառու դրսևորումը:

4 Հարցեր, որոնք ուղղորդում են նախագիծը
1)  Ինչպիսի՞ պատկերներն են կոչվում ուղղի նկատմամբ համաչափ:

2) Ի՞նչ է պատկերի համաչափության առանցք:

3) Պատկերների համաչափ մասերն  արդյո՞ք հավասար են:

  1. Աշխատանքային փուլերը
    1) Դասավանդողը ծանոթացնում է նախագծին, հիմնական հարցերին, տեղեկատվական աղբյուներին:
    2) Աշխատանքի ընթացքում ծագած խնդիրների և հարցերի քննարկում:
    6.Նախագիծի ամփոփում և ներկայացում:
    Սովորողների գնահատում և արդյունքների հրապարակում:
    7. Արդյունքները
    Սովորողները պատրաստում են հետևյալ թեմաներով ներկայացումներ՝
    1) Համաչափությունը բնության մեջ:

2)  Մեզ շրջապատող առարկաների համաչափությունը:

3) Համաչափ պատկերների մի քանի օրինակներ:
8.Նախագծի գնահատում

 

Թողնել մեկնաբանություն